«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին:
Ըստ teamTALK-ի՝ «կարմիրները» պատրաստ են «Ինտերին» առաջարկել 18 միլիոն եվրո դանիացի կիսապաշտպանի տրանսֆերի համար, ում նրանք փորձում էին մի քանի մրցաշրջան անընդմեջ ձեռք բերել, երբ նա դեռ «Տոտենհեմի» խաղացող էր:
Աղբյուրը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Էրիկսենի վերաբերյալ իր առաջին առաջարկը կանի այս շաբաթ և կփորձի գործարքը փակել մինչ հոկտեմբերի 5-ը:
Հիշեցնենք, որ «Ինտերը» Էրիկսենին ձեռք է բերել հունվարին ՝ «Տոտենհեմից»: Այդ տրանսֆերի արժեքը կազմել էր 27.5 միլիոն եվրո: