VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրից հետաձգված «Շիրակ» – «Արարատ» խաղից հետո տպավորություններով է կիսվել երևանյան թիմի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը:
«Դժվար խաղ ստացվեց, չնայած հաշվին: Ցուցումներ ունեինք, որ կենտրոնում խաղը մեր ձեռքում մնալ, քանի որ երկրորդ խաղակեսում Շիրակը շատ էր գնդակով ու պահեր էլ շատ ունեցավ, բայց երրորդ գոլից հետո ամեն ինչ ավարտվեց»,-ասել է հայ ֆուտբոլիստը:
Խոսելով իր խփած գոլի մասին, Մանոյանն ասել է. «Այդպիսի պահերին չպետք է գնդակ կորցնել, քանի որ կարող էր վտանգավոր հակագրոհ բաց թողեինք, քանի որ ամբողջ թիմով առաջ էինք: Պետք է հարվածեի: Նկատեցի, որ աջ անկյունը ազատ է, ու հարվածեցի»:
Հիշեցնենք, որ Մանոյանը խփել էր իր թիմի երկրորդ գոլը:
Ամբողջական հարցազրույցը՝ երևանյան ակումբի ներկայացրած տեսանյութում: