«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն մոտ է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հռոմեական թիմը լքելուն:
Վերջերս բոսնիացի 34-ամյա հարձակվողին միջազգային մամուլում կապում էին Թուրինի «Յուվենտուս» տեղափոխության հետ, բայց այժմ նոր թիմ է միացել ֆուտբոլիստի տրանսֆերային մրցավազքին։
TMW-ն հայտնում է, որ կատալոնական «Բարսելոնան» փոխարինող է փնտրում օրերս թիմից հեռացած Լուիս Սուարեսի համար և հետաքրքրված է Ջեկոյի ծառայություններով:
Ըստ աղբյուրի՝ Ջեկոյի տեղափոխությունը ցանկացած ակումբ կարող է նաև տեղի չունենալ այն պատճառով, որ «Ռոման» դեռևս չի կարողանում փոխարինող գտնել ֆուտբոլիստին, իսկ Արկադիուշ Միլիկի տեղափոխությունը «Նապոլիից» խափանման եզրին է: