Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող ATP 500 շարքի մրցաշարում հայտնի դարձավ քառորդ կիսաեզրափակչի 2 մասնակից:
Առաջին 2 ուղեգիրը նվաճեցին Ալեքսանդր Ռուբլյովն ու Ստեֆանոս Ցիցիպասը: Ռուս թենիսիստը 2 սեթում՝ 6-2, 7-5 հաշվով առավելության հասավ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի նկատմամբ, իսկ հույն թենիսիստը 2 սեթում ՝ 7-6, 6-2 հաշվով հաղթանակի հասավ Դուշան Լայովիչի նկատմամբ:
Այսպիսով, կիսաեզրափակչի մյուս ուղեգրերը կվիճարկեն Ումբերն ու Ռուդը, Բուբլիկն ու Գարինը: