Նիդեռլանդների հավաքականի և «Այաքսի» նախկին կիսապաշտպան Էնդի վան դեր Մեյդեն խոսել է իր ֆուտբոլաին կարիերայի մասին, հաղորդում է fusball10-ը:
«2005 թվականին տեղափոխվեցի իտալական «Ինտեր», որտեղ հանդես էին գալիս ՝ Զանետին, Վիերին, Տոլդոն…
Դա ֆանտաստիկ թիմ էր, որտեղ պատահական մարդիկ չէին հայտնվում: Միակ բացառությունը ՝ ես էի:
Իհարկե, ֆուտբոլային որակներ ունեի, բայց անվերջանալի գինարբուքները և մարմնավաճառները վաղուց «սպանել էին» ինձ մեջ ապրող ֆուտբոլիստին:
Ա Սերիայում անցկացրած մեկ մրցաշրջանում 1000-ից ավելի շիշ խմիչք և կին եմ օգտագործել:Իսկ ֆուտբոլային խաղադաշտում դարձել եմ ընդամենը 1 գոլի հեղինակ:
Ես և Զլատանը թիմակիցներ էինք «Այաքսում»: Տեսեք թե որտեղ է նա, և որտեղ ՝ ես:
Հիմնականում տանն եմ, իմ սիրելի շնիկիս կողքին»,- ասել է Վան դեր Մեյդեն: