«Լիլի» ղեկավարությունը ծրագրում է գնել «Ռեյնջերսի» հարձակվող Ալֆրեդո Մորելոսի տրանսֆերը։
Ըստ Scottish Sun-ի, «դոգերի» ղեկավարները պատրաստ են «Ռեյնջերսին» առաջարկել 18 միլիոն ֆունտ ստերլինգ 24-ամյա կոլումբիացի հարձակվողի տրանսֆերի համար, ով ակումբի կազմում անցկացրած 91 խաղերում խփել է 44 գոլ:
Նշվում է, որ ֆրանսիական ակումբը ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը եւ այն համալրել Կոլումբիայի հավաքականի խաղացողով:
Հիշեցնենք, որ վերջերս «Լիլի» կազմն է համալրել Բելգիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն՝ կանադացի Ջոնաթան Դևիդը։