Ավստրալիայի հավաքականի և «Օսասունայի» նախկին հարձակվող Ջոն Ալոիզին խոսել է իր կարիերայում տեղի ունեցած գոլային երաշտի մասին, տեղեկացնում է ESports-ը:
«Նոր էի տեղափոխվել Լա լիգա և դեռ չէի հարմարվել իսպանական ֆուտբոլին: Բացի այդ, անգլիական վատ եղանակից հետո, Իսպանիայում ցանկանում էի ամբողջ օրը սիեստա կազմակերպել, այլ ոչ թե վազել գնդակի հետևից:
Մի քանի խաղ չէի կարողանում գոլի հեղինակ դառնալ: Կինս մոտեցավ ինձ և ասաց, որ իրեն կարող եմ մոտենալ միայն այն դեպքում, երբ գոլի հեղինակ կդառնամ:
Մոտ երկու ամիս չկարողացա գոլ խփել. շատ ծանր ամիսներ էին, ինչ խոսք: Խաղընկերներս ծիծաղում էին ՝ խորհուրդ տալով սիրուհի գտնել»,- ասել է Ալոյիզին:
Հիշեցնենք, որ Լա լիգայում Ալոյիզին անցկացրել է 154 հանդիպում և դարձել ՝ 38 գոլի հեղինակ: