«Յուվենտուսը» շարունակում է հարձակվողների փնտրտուքները տրանսֆերային շուկայում:
Tuttosport-ի տեղեկացմամբ՝ թուրինցիները դիտարկում են «Նապոլիի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի ու «Էվերտոնի» հարձակվող Մոյզե Քինի տարբերակները:
35-ամյա իսպանացու պայմանագիրը նեապոլիտանցիների հետ գործում է մինչև 2021-ի ամառ: Ենթադրվում է, որ Լյորենտեի տարբերակը «Յուվենտուսի» ղեկավարության համար ավելի հավանական է:
Երկու ֆուտբոլիստն էլ ավելի վաղ հանդես են եկել «Յուվեում»: