«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն 2020/21 մրցաշրջանում կխաղա 14 համարի մարզաշապիկով, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Կոուտինյոն սկսել է խաղալ 14 համարի ժամանակ, երբ 2018 թվականի հունվարին «Լիվերպուլից» տեղափոխվեց կատալոնական ակումբ: Սակայն հետագայում բրազիլացին իր խաղային համարը փոխեց 7-ի, որն այժմ պատկանում է Անտուան Գրիզմանին:
Նախորդ մրցաշրջանը կիսապաշտպանը վարձավճարով անցկացրեց «Բավարիայում»:
«Բարսելոնայում» 14 համարի մարզաշապիկով նախկինում խաղացել են Կրոյֆը, Էմանուել Ամունիկը, Ջերարդ Լոպեսը, Սանտյագո Էսկուերոն, Թիերի Անրին, Խավիեր Մասկերանոն և Մալկոմը:
New number looks good on you, @Phil_Coutinho 👌 pic.twitter.com/P4IfZ96FIg
— FC Barcelona (@FCBarcelona) September 25, 2020