Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը ևս իր աջակցությունն է հայտնել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանին: Նազարյանը գրառում է կատարել ֆեյսբուքում.
«Հարգարժան Թամրազյան, ընկե՜րս, մենք քեզ հետ ենք»,-գրել է Նազարյանը:
Հիշեցնենք, որ ստեղծված իրավիճակում Թամրազյանին իր աջակցությունն էր հայտնել նաև Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Տեղեկացնենք, որ երեկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Թամրազյանը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի հունիսի 4-ից: Նա սպորտի գծով փոխնախարար էր ԿԳՄՍ նախարարությունում։