ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում «Բավարիան» հաղթեց «Սևիլիային»: Հանդիպումը տեղի ունեցավ Բուդապեշտում եւ ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ մյունխենյան թիմի, հաղթական գոլը «Բավարիան» խփեց ավելացված ժամանակում:
Այսպիսով, «Բավարիայի» համար սա 23-րդ անընդմեջ հաղթանակն է բոլոր մրցաշարերում: ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, մյունխենցիները դարձել են Եվրոպայի լավագույն հինգ լիգաներում (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա) առաջին թիմը, որին հաջողվել է հասնել նման արդյունքի:
Վերջին անգամ «Բավարիան» չկարողացավ հաղթանակ տանել փետրվարի 9-ին, երբ Բունդեսլիգայի խաղում սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Լայպցիգի» հետ (0-0): Դրան հաջորդեց 23 հաղթանակների շարքը, որը շարունակվում է մինչ օրս:
Վերջին անգամ «Բավարիան» պարտվել էր 2019 թվականի դեկտեմբերի 7-ին ՝ Գերմանիայի առաջնությունում 1-2 հաշվով զիջելով Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: