«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ջենոայի» կազմում:
Ըստ լրագրող Նիկոլո Սիրայի, 30-ամյա իտալացին մոտ է իտալական ակումբի հետ 1+1 պայմանագիր կնքելուն:
Ըստ աղբյուրի՝ ակումբի նախագահ Էնրիկո Պրեցիոզին համաձայնության է հասել Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլայի հետ բանակցություններում:
Հարձակվողի պայմանագիրը Բրեշիայի հետ կարող է դադարեցվել ակումբի՝ B Սերիավերադառնալու պատճառով: