MLS-ի 13-րդ տուրի շրջանակում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Մինեսոտային»։ Հանդիպման 31-րդ րոպեին իր թիմի առաջին գնդակը խփեց Լուկաս Սելարայանը։
Այս հաղթանակից հետո «Կոլամբուսը» 30 միավորով գլխավորում է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարաին աղյուսակը։
«Լոս Անջելեսը» 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Վանքուվերի» դարպասը։ Գոլերից մեկը իր հաշվին գրանցեց Դիեգո Ռոսին։
Գոլառատ ստացվեց նաև «Ինտեր Մայամի»-«ՌԲ Նյու Յորք» հանդիպումը՝ 1-4։
«Լա Գալաքսին» արտագնա խաղում զիջեց «Ռեալ Սոլթ Լեյքին»՝ 0-2։
«Չիկագո Ֆայրը» 4-0 հաշվով հաղթեց «Հյուսթոնին»։
«Պորտլանդը» նվազագույն հաշվով հաղթեց «Սիեթլին»՝ 1-0։
«Տորոնտոն» արտագնա հաղթանակ տարավ«Նյու Յորք Սիթիի» նկատմամբ՝ 1-0։