Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն կարող է հայտնվել «Ֆուլհեմում», տեղեկացնում է Marca-ն:
Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է մոտ 23 միլիոն եվրո վճարել ֆրանսիացու համար: Տոդիբոն այնքան էլ չի ցանկանում տեղափոխվել ԱՊԼ-ի նորեկի կազմ և այլ տարբերակներ է դիտարկում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի մի հատվածը Տոդիբոն անցկացրեց գերմանական «Շալկե 04»-ում:
Հավելենք, որ կատալոնական ակումբն արդեն լքել են ՝ Իվան Ռակիտիչը, Արտուրո Վիդալը և Լուիս Սուարեսը: