«Բարսելոնայի» նորեկ Միրալեմ Պյանիչը պատմել է՝ ինչպես է «Յուվենտուսում» իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել իր՝ կատալոնական ակումբ տեղափոխությանը:
«Երբ տեղափոխությունը կայացավ, նա ինձ ասաց, որ շատ ուրախ է ինձ համար, որ այնտեղ երջանիկ կլինեմ, որովհետև Իսպանիայի առաջնությունը շատ ուժեղ ու լավն է: Հիասթափված էր, որ հեռանում եմ «Յուվենտուսից», բայց ասաց, որ կարծում է՝ ինձ համար շատ լավ կլինի «Բարսելոնայի» նման գերազանց թիմում:
Կրիշտիանուն շատ պրոֆեսիոնալ էր «Յուվենտուսում». նա մի խաղացող է, որն ինձ շատ բան է սովորեցրել, որը կարևոր դեր է խաղում հանդերձարանում՝ բոլորին օրինակ ծառայելով»,- Պյանիչի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: