Կատալոնական «Բարսելոնան» հաստատել է, որ թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի Մադրիդի «Աթլետիկոյում»:
Ակումբները համաձայնեցրել են Սուարեսի տրանսֆերը: Մադրիդյան ակումբը 6 միլիոն եվրո կվճարի 33-ամյա հարձակվողի համար, որոնց մեջ ներառված են մի շարք բոնուսներ:
«Շնորհակալ ենք այս 6 տարիների համար, Լուիս»,-ասված է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Thank you, @LuisSuarez9, for the last six years!
👋 His farewell press conference will be held at 12:30pm CEST on Thursday at Camp Nou.
📺 Watch LIVE on Barça TV+ https://t.co/aPaPrC5WWA
— FC Barcelona (@FCBarcelona) September 23, 2020
Այսօր կկայանա ուրուգվայցու հրաժեշտի մամուլի ասուլիսը:
Հիշեցնենք, որ Սուարեսը 2014-ին էր «Լիվերպուլից» տեղափոխվել «Բարսելոնա»: Ակումբի կազմում նա չորս անգամ հաղթել է Լա լիգան և Իսպանիայի գավաթը, մեկական անգամ էլ ՝ Չեմպիոնների լիգան, Աշխարհի ակումբային առաջնությունը և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: