Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլը շարունակվում է։
Կայացան ևս երեք հանդիպումներ։ Հունական «Օլիմպիակոսը» Մաթյո Վալբուենայի և Յուսուֆ Էլ Արաբիի գոլերի շնորհիվ հաղթեց Կիպրոսի «Օմոնիային»։
«Դինամո Կիևը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ բելգիական «Գենտի» նկատմամբ։ Ուկրաինական թիմի կազմում աչքի ընկան Վլադիսլավ Սուպրիագան և Կառլոս դե Պենյան։ Տիմ Կլայդինստը խփեց տանտերերի միակ գոլը։
Արդյունավետ ոչ-ոքի գրանցվեց «Մոլդե» — «Ֆերենցվարոշ» խաղում։ Թիմերը երեքական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը։ Պատասխան խաղերը կայանալու են սեպտեմբերի 29-ին։