Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան, ով վարձակալական հիմունքներով հանդես կգա «Յուվենտուսում», խոսել է իր ապագայի մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Հրաշալի զգացում է: Թուրինյան ակումբն իմ տուն է, որտեղ վերադառնալը միշտ էլ հաճելի է:
Տարիներ առաջ ես հրաշալի հանդիպումներ անցկացրի այստեղ, ինչը ցանկանում եմ կրկնել հիմա»,- ասել է Մորատան:
Հիշեցնենք, որ 27-ամյա հարձակվողն այս մրցաշրջանը կանցկացնի «Յուվենտուսում»:
Հավելենք, որ Մորատան 2014-2016 թվականներին արդեն հանդես է եկել Իտալիայի բազմակի չեմպիոնի կազմում: