ՄՅՈւ-ն ավելի քան ԱՊԼ-ի մյուս ակումբները կտուժի, եթե ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանն անցնի առանց երկրպագուների: Այս մասին տեղեկացնում է Telegraph-ը:
Նշվում է, որ մանչեսթերյան ակումբը 150 միլիոն եվրոյի կորուստներ կունենա: Երկրորդ հորիզոնականում է «Արսենալը», որը 133 միլիոն եվրոյի կորուստ կունենա:
Ավելի վաղ նշվում էր, որ երկրպագուները ստադիոններ կվերադառնա հոկտեմբերի 1-ին, սակայն, այդ ժամկետները կարող են երկարաձգվել: