Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնել է, թե որքան կլինի հարձակվող Լուիս Սուարեսի աշխատավարձի չափը «Ատլետիկոյում»:
33-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայից» մադրիդյան թիմ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Ատլետիկոյում» ուրուգվայցին տարեկան 10 մլն եվրո է ստանալու: Պայմանագիրը նախատեսված է երկու տարով:
Հիշեցնենք, որ Սուարեսը 2014-ին էր «Լիվերպուլից» տեղափոխվել «Բարսելոնա»: Ակումբի կազմում նա չորս անգամ հաղթել է Լա լիգան և Իսպանիայի գավաթը, մեկական անգամ էլ ՝ Չեմպիոնների լիգան, Աշխարհի ակումբային առաջնությունը և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: