«Պարի Սեն Ժերմենի» նախկին հարձակվող Էդինսոն Կավանին դեռևս պահպանում է շանսերը «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու։
Marca-ն գրում է, որ Կավանիի հետ բանակցությունները ընթացքի մեջ են։ Կավանիի անունից բանակցում է Սերխիո Ռամոսի եղբայր Ռենե Ռամոսը։ Սա կարող է կարևոր դեր խաղալ գործարքի իրականացման մեջ։
Կավանին մեծ ցանկություն ունի «արքայական» ակումբում խաղալու։ Հնարավոր է, որ տրանսֆերը կայանա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆլորենտինո Պերեսը որոշել է որևէ ձեռքբերում չունենալ մինչև հունվար։