«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է կորոնավիրուսով վարակվելուն։
«Երեկ թեստս բացասական էր, այսօր՝ դրական։ Սիմպտոմներ չունեմ ընդհանրապես։ Քովիդը խիզախություն ունեցավ մարտահրավեր նետել ինձ։ Վատ գաղափար է»,-գրել է Իբրահիմովիչը Twitter-ում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զլատան Իբրահիմովիչի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։