ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մեկնաբանել է Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կարգապահական կոմիտեի՝ «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսի վրա թքելու համար իրեն 4 խաղով որակազրկելու մասին որոշումը:
Միջադեպը տեղի էր ունեցել Լիգա 1-ի 3-րդ տուրի «Մարսելի» դեմ խաղին (0-1):
«Քանի որ մի ողջ շաբաթ չենք խաղում, որակազրկումն ավելի երկար կտևի: Իմ գործողությունները լսածս բառերի հանդեպ արձագանքս էին: Դրանք ինձ դուր չեկան:
Պիտի պատասխանատվություն կրեմ: Սխալ եմ գործել: Արժանի պատիժ է: Հասկանում եմ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Ինձ նաև ասել են, որ լսել են իմ տեսակետը»,- Դի Մարիայի խոսքերն է փոխանցում radiocut.fm-ը: