«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը հայտնվել է Բ Սերիան ներկայացնող «Մոնցա» ակումբում, տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը:
Նշվում է, որ կողմերը համաձայնեցրել են մեկ տարվա պայմանագիրը, որը կնքվելու է այս շաբաթվա ընթացքում:
Իտալական ակումբը պատրաստ է ազատ գործակալի կարգավիճակ տալ Բոատենգին, ում պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ ավարտվում է 2021 թվականին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը 33-ամյա ֆուտբոլիստն անցկացրեց թուրքական «Բեշիքթաշում»: