«Չելսիի» կիսապաշտպան Տիեմու Բակայոկոն մոտ է Ֆրանսիայի առաջնություն տեղափոխվելուն:
26-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում: Լոնդոնյան ակումբի ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարում փարիզեցիների հետ Բակայոկոյի տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է France Football-ը:
ՊՍԺ-ն պլանավորում է վարձակալել Բակայոկոյին մեկ մրցաշրջանով ու դրա ավարտին գնման հնարավորությամբ:
Ավելի վաղ Բակայոկոյի ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Միլանը»: