«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում 1-0 հաշվով հաղթեց Սլովենիայի «Ցելյե» ակումբին։ Հայաստանի գործող չեմպիոնը երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ։
«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի լուսանկարը հանդերձարանից կարևորագույն հաղթանակից հետո։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիայի» հաջորդ մրցակիցը սերբական «Ցրվենա Զվեզդան» է։