Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ, «Տոտենհեմն» ամեն ինչ անում է «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինիարի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Խաղացողին իր թիմում անձամբ ցանկանում է տեսնել Ժոզե Մոուրինյոն, սակայն գործարքի գլխավոր խնդիրը պահանջվող գումարն է: «Ինտերը» տրանսֆերի վաճառքից ցանկանում է ստանալ 60 մլն եվրո:
Ա սերիայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 32 խաղում Շկրինիարը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: