«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը մերժել է պայմանագիրը երկարաձգելու առաջարկը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում հոլանդացին մոտ էր «Բարսելոնա» տեղափոխվելուն, սակայն Կլոպի հետ առանձնազրույցից հետո մնաց թիմում: Football Insider-ի հաղորդմամբ, Վեյնալդումը պայմանագիրը երկարաձգելու առնվազն երկու առաջարկ մերժել է: Գործող համաձայնագիրը սահմանված է մինչև 2021 թ.: Եթե կողմերը համաձայնության չգան, մրցաշրջանի ավարտից հետո կիսապաշտպանը կարող է հեռանալ ազատ խաղացողի կարգավիճակով:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում անցկացրած 37 խաղում նա դարձել է 4 գոլի հեղինակ: