ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Լիգայի Գավաթի 3-րդ փուլում «Լութոն Թաունի» դեմ տարած 3-0 հաշվով հաղթանակը:
«Անցանք առաջ, կարևորը սա է: Մի քանի դրական պահեր կային: Դարպասապահ Դին Հենդերսոնը իր գործն արեց: Վերջնամասում երկու գեղեցիկ գոլ խփեցինք: Բացի դրանից, սա լավ մարզում էր:
Հենդերսոնի սեյվի մասի՞ն: Դա այն աշխատանքն է, որ մեր դարպասապահները երբեմն ստիպված են լինում անել: Պետք է փրկել, երբ անհրաժեշտ է: Դավիդ Դե Խեան մեզ փրկել է տարիներ շարունակ: Դինը դա այսօր արեց»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում BBC-ն: