«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն ինստագրամի միջոցով հրաժեշտ է տվել ակումբի երկրպագուներին ու խաղացողներին:
26-ամյա խաղացողը աջակցության համար շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, իսկ հետագա կարիերայի մասին ոչինչ չի հայտնել, սակայն հաղորդվում է, որ Սեմեդուն տեղափոխվում է անգլիական Վուլվզ:
2017 թ-ին 35.7 մլն եվրոյի դիմաց Սեմեդուն «Բենֆիկայից» տեղափոխվեց «Բարսելոնա»:
Նախորդ մրցաշրջանում անցկացրած 32 խաղում պորտուգալացի պաշտպանը դարձել է մեկ գոլի հեղինակ: