ՈՒԵՖԱ-ն հրապարակել է մարզիչների անունները, որոնք հավակնում են տանել լավագույն մարզչի կոչումը 2019/20 թվականների մրցաշրջանի համար։
Ֆուտբոլային գերատեսչության պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ մրցանակի համար պայքարելու են «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ու «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։
Հիշեցնենք, որ լավագույն ֆուտբոլիստի պայքարում նոմինացված են Կևին դե Բրույնեն, Ռոբերտ Լևանդովսկին ու Մանուել Նոյերը։