Նիկոլո Սկիրան Թվիթերի միջոցով տեղեկացրել է, որ «Տոտենհեմը» Լոնդոն հրավիրելու ցանկություն ուն «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկին:
Մոուրինյոն Միլիկի տաղանդի երկրպագուն է, իսկ «Տոտենհեմը» մեկ անգամ փորձել է ձեռք բերել լեհ հարձակողի տրանսֆերը, սակայն չի հրաժարվել է վճարել պահանջվող 30 մլն եվրոն: Այնուհետև, «Ռոման» էր ցանկանում ձեռք բերել Միլիկի տրանսֆերը, սակայն համաձայնության չեկավ Նեապոլի թիմի ղեկավարության հետ:
Ա սերիայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում լեհ գոլահարը դարձել է 11 գոլի հեղինակ: Գործող համաձայնագիրը սահմանված է մինչև 2021 թ.: