«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի «Ատլետիկոյում»: Այս մասին հավաստիացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշվում է, որ երեկ կայացած հանդիպման ժամանակ ակումբները համաձայնության են եկել: «Բարսելոնայից» «Ատլետիկո» Սուարեսի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս:
Marca-ի տեղեկացմամբ՝ Սուարեսը «Ատլետիկոյում» տարեկան 9 մլն եվրո կվաստակի: