«Այաքսի» պաշտպան Սերժինյո Դեստը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»: Այս մասին հաղորդում է TV3-ը:
Ակումբները համաձայնության են հասել 19-ամյա խաղացողի տրանսֆերի վերաբերյալ: Կապտանռնագույնների համար տրանսֆերը 20 մլն եվրո կարժենա: Եվս 5 մլն եվրո «Բարսան» կարող է բոնուսների տեսքով վճարել «Այաքսին»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» մոտ է Դեստի տրանսֆերն իրականացնելուն: