Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» խաղից առաջ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, կայացել է մեր թիմի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որին մասնակցել է թիմի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանը:
«Ուսումնասիրել ենք մրցակցին: Լավ թիմ է, պինդ թիմ: Եթե վաղը մեր խաղը խաղանք, լավ կլինի:
Նախորդ խաղը դժվար էր, բայց այդ հաղթանակը մեզ կօգնի՝ կարծում եմ: Եվ եթե 100%-ով կարողանանք մեր խաղը ցույց տալ, ամեն ինչ լավ կլինի ու կհաղթենք: Աստված առաջ»,- ասաց Համբարձումյանը: