«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Չեռնոգորիայի ազգային հավաքականի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչի հետ: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա դարպասապահը միացել էր «Ալաշկերտին» 2018-ի փետրվարին, ինչից հետո վարձավճարով տեղափոխվել էր «Արարատ»:
Նախորդ երկու տարիներին «Փյունիկում» խաղացած Դրագոևիչը նախկինում հանդես է եկել Սերբիան, Մոնտենեգրոն, Բոսնիան, Ալբանիան և Կիպրոսը ներկայացնող ակումբներում: