«Ռեալը» նախապատրաստվում է Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բետիսի» դեմ խաղին:
Լրագրող Արանկա Ռոդրիգեսը տեղեկացնում է, որ այսօր կայացած մարզմանը ընդհանուր խմբի հետ աշխատել են Էդեն Ազարը, Իսկոն և Մարկո Ասենսիոն:
Մարտին Էդեգորը բաց է թողել մարզումը կորոնավիրուսի սխալ թեստի պատճառով: Մարզասրահում է մարզվել Մարիանո Դիասը:
Սպասվում է, որ «Բետիսի» դեմ խաղում Իսկոն, Ասենսիոն ու Ազարը կվերադառնան թիմի հայտացուցակ: