Ինչպես հայտնում է Sport24-ը, «Ուրալի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Եկատերինբուրգը ներկայացնող ակումբի հետ:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ պաշտպանով հետաքրքրված են մի քանի ռուսական ակումբներ, ինչպես նաև Լեհաստանի առաջնության առաջատար ակումբներից մեկը:
28-ամյա Հարոյանը «Ուրալում» խաղում էր 2017 թվականից, 62 հանդիպում է անցկացրել ռուսական թիմի կազմում, խփել 3 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում:
Նախքան ռուսական ակումբին միանալը, Հարոյանը խաղացել է Հայաստանում և Իրանում: