«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խարդախությամբ փորձել է Իտալիայի քաղաքացիություն ստանալ:
Իտալական անձնագիր ձեռք բերելու համար ֆուտբոլիստը ստիպված էր հանձնել իտալերենի քննություն: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ ուրուգվայցի հարձակվողին քննության թեմաներ ու պատասխաններ են տրամադրվել դեռ թեստավորումը չսկսած:
Ըստ աղբյուրի, այդ հարցում Սուարեսին օգնել է Պերուջայի համալսարանի արտասահմանյան բաժնի ռեկտոր Յուլիան Գրեգո Բոլլին և համալսարանի գլխավոր տնօրեն Սիմոնե Օլիվիերին: Ուսումնական հաստատությունում ստուգում է իրականացվում:
Հիշեցնենք, որ Սուարեսը մոտ էր Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն, բայց ավելի ուշ տրանսֆերը ձախողվեց: