«Ռեալի» ֆուտբոլիստները հրաժարվել են Լա լիգայի և Իսպանիայի Սուպերգավաթի հաղթանակների բոնուսներից։
«Արքայական» ակումբի ֆուտբոլիստները կորոնավիրուսի ֆինանսական հետևանքները վերացնելու և ակումբին աջակցելու նպատակով հրաժարվել են հավելյալ գումարներից, գրում է Cope-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սա նշանակում է, որ «Ռեալի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ 1 միլին եվրո է նվիրաբերել ակումբին իր այս քայլով։
«Ռեալը» անցած մրցաշրջանում հաղթել էր Իսպանիայի առաջնությունում ու Իսպանիայի սուպերգավաթում։