«Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին վնասվածք է ստացել Ա Սերիայի առաջին տուրի՝ «Բոլոնիայի» հետ խաղում: Այս մասին տեղեկացնում է Ջանլուրկա դի Մարցիոն:
Մկանային վնասվածքի պատճառով թիմի նորեկը կարող է բաց թողնել մի քանի շաբաթ:
Հիշեցնենք, որ Տոնալին «Միլան» տեղափոխվեց «Բրեշիայից»: