Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան շուտով կհայտարարվի որպես «Յուվենտուսի» խաղացող. ժամեր առաջ թուրինյան ակումբը լուսանկարներ էր հրապարակել բուժզննումից:
Ըստ իտալացի լրագրող Նիկոլո Սիրայի, թուրինյան ակումբում հարձակվողը տարեկան կստանա 7,5 միլիոն եվրո (ներառյալ բոնուսները) աշխատավարձ: Մորատան գնացել է աշխատավարձերի կրճատման՝ Իտալիա տեղափոխվելու համար, նշում է աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբը վարձակալելու է ֆուտբոլիստին 9 միլիոն եվրոյով: Մեկ տարի անց «Յուվենտուսը» կկարողանա 45 միլիոն եվրոյով գնել հարձակվողի ամբողջական տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Մորատան արդեն խաղացել է «Յուվենտուսում» 2014-ից 2016 թվականներին: