ԱՊԼ նորեկ «Լիդսը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Դանիել Ջեյմսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:
22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն ավելի հավանակն կլինի, եթե «Կարմիր սատանաները» պայմանագիր կնքեն Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի հետ, քանի որ Ջեյմսի տեղը հիմնական կազմում ապահոված չի լինի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում վարձավճարով տալ Ջեյմսին: