«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հաստատել է, որ «Ռենի» դարպասապահ Էդուարդ Մենդին շուտով կմիանա իրենց թիմին։
Ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ մարզիչն ասել է, որ Մենդին այժմ բուժզննում է անցնում լոնդոնցիների համար:
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր էջում գրել էր, որ գործարքը 100 տոկոսով կայացած է, ու Մենդին պայմանագիր է արդեն ստորագրել լոնդոնյան թիմի հետ։