ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններն առաջարկվել են Մադրիդի «Ռեալին»։ Այս մասին գրում է Marca-ն։ Կավանին հիմա ազատ գործակալի կարգավիճակ ունի ու նշվում է, որ իսպանացիները դիտարկում են նրան ձեռք բերելու տարբերակը, քանի որ նրանց գրավում է նման խաղացողին անվճար գնելու հնարավորությունը։
Կավանին ցանկանում է նոր ակումբում տարեկան 7 մլն եվրո ստանալ։ Ֆինանսական այդպիսի հարցերի պատճառով էլ «Բենֆիկայի» հետ գործարքը ձախողվեց։
Կավանին Փարիզում հանդես էր գալիս 2013-2020 թվականներին։