«Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլենկովիչը «Միլանի» գլխավոր տրանսֆերային նպատակն է: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:
«Ֆիորենտինան» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է առնվազն 40 միլիոն եվրո:
Հաղորդվում է, որ «Միլանը» պատրաստ է վաճառել կիսապաշտպան Լուկաս Պակետային ՝ Միլենկովիչին գնելու համար: