Լոնդոնի «Չելսիի» լեգենդար ֆուտբոլիստ Կրիս Սատոնը կարծիք է հայտնել թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի խաղի մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Կարելի է մեծ գումարներ ծախսել հարձակվողներ գնելու վրա, բայց առանց որակյալ պաշտպանի հնարավոր չէ հաջողության հասնել:
Կեպան նման դարպասապահ չէ: Որակյալ բառը նրա մասին ասել հնարավոր չէ:
Երբեմն, պետք է ընդունել սխալը և առաջ շարժվել: Կեպան պետք է լքի «Չելսին» և դա անի հնարավորինս շուտ»,-ասել է Սատոնը:
Հիշեցնենք, որ Արիսաբալագան 2018 էր տեղափոխվել լոնդոնյան ակումբ: Նրա դիմաց վճարվել էր 70 միլիոն եվրո: