Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի անդամ Կառլ-Հայնց Ռումենիգեն պատմել է այն մասին, թե ինրպես է հրաժեշտ տվել Տիագո Ալկանտարային, ով օրեր առաջ տեղափոխվեց «Լիվերպուլ», հաղորդում է Sky Germany-ն:
«Նա գրկեց ինձ և 5 րոպե լաց եղավ: Իմ աչքերում էլ արցունքներ երևացին:
Տիագոն հրաշալի մարդ է, ով իր նվիրվածությամբ շահեց այս ակումբի երկրպագուների սրտերը:
Մենք հարգում ենք նրա ընդունած որոշումը»,- ասել է Ռումենիգեն:
Հիշեցնենք, որ Ալկանտարան յոթ մրցաշրջան անցկացրեց մյունխենյան ակումբի կազմում: Այդ ընթացքում նա մասնակցեց 235 հանդիպման և դարձավ ՝ 31 գոլի ու 37 գոլային փոխանցման հեղինակ: