Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը ցանկանում է հեռանալ «Չելսիից»:
Sky Sports-ի հաղորդմամբ, 27-ամյա պաշտպանը ԵՎՐՈ-2020-ից առաջ ցանկանում է կայուն խաղային պրակտիկա ունենալ: ԵՎՐՈ-2020-ը կանցկացվի 2021 թ-ի ամռանը:
ԱՊԼ-ի նոր մրցաշրջանում Գերմանիայի հավաքականի պաշտպանը չի մասնակցել և ոչ մի հանդիպման:
Ռյուդիգերը «Չելսիում» է 2017 թ-ից: Անցկացրած 115 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ: