«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն հայտնել է, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծանրաբեռնվածությունն այնպես կբաշխեն, որ մրցաշրջանի ավարտին նա հոգնած չլինի։
«Մենք մտածում ենք նրա ֆիզիկական վիճակի մասին ու նրա հետ արդեն խոսել ենք այդ մասին։ Հիմա նա հոգնած տեսք չունի, որովհետև դեռ նոր ենք սկսել մրցաշրջանը։ Երբ այնքան էլ կարևոր խաղեր չունենանք, կփորձենք նրան հանգիստ տալ։
Նա շատ խելացի տղա է, որը շատ լավ գիտի իր մարմինը։ Գիտի, երբ է իրեն հանգստանալ անհրաժեշտ։ Թե երբ կխաղա, կախված է նրանից»,-Պիռլոյի խոսքերն է փոխանցում Mirror-ը։